Ճամփորդություն · Ընդհանուր · Կենսաբանություն

Այցելություն «Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)»

Երեկ ես իմ ընկերների և մեր կենսաբանության ուսուցչուհու ընկեր Սիրուշի հետ գնացել ենք «Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)»: Սկզբում մենք այցելեցինք կենսաբանության ֆակուլտետ: Այնտեղ մենք մանրադիտակով ուսումնասիրում էինք թթվի ջուրը, որի մեջ տեսանք բակտերիաներ և թթվածնի մոլեկուլներ: Գրատախտակին նկարում էինք մեր տեսածը: Նաև մի փոքր խոսեցինք մանկավարժության և բակտերիանների մասին, թե ինչպես են լինում բակտերիանները: Կենսաբանության ֆակուլտետից հետո գնացինք Քիմիայի ֆակուլտետ: Այնտեղ տեսանք քիմիայի պարբերական համակարգը և կատարեցինք հետաքրքիր քիմիական փորձեր: Կատարեցինք Օձի փորձը՝կրակից, քիմիական կտրվածք, այսինքն մարդու մաշկին քսում էին տարբեր նյութեր և արյուն ստանում: Ինձ համար այն շատ սարսափելի էր: Եվ նաև կալիումով և ամանի հեղուկով ստացանք մեծ փրփուրներ: Գնացինք թանգարան, ծանոթանալու, թե ինչպես է կառուցվել և այլն: Նաև տեսանք Խաչատուր Աբովյանի 3D պատկերը, բոլորիս շատ դուր եկավ: Թանգարանից հետո գանցինք ճաշարան: Նաև կենդանաբանության ֆակուլտետ: Տեսանք ֆորմալինի լուծույթով չորացրած թիթեռներ, մրջյուններ և այլն: Հետո վերադարձանք ետ դպրոց: 

Ինձ այս ճամփորդությունը շատ դուր եկավ: Հետաքրքիր օր անցավ և ես ցանկանում եմ ևս ունենալ այդպիսի ճամփորդություններ:d44af76a-7269-402f-b205-67e80a49226f

Թողնել մեկնաբանություն