Պատմություն · Տնային աշխատանքներ

9-րդ դար

Ներկայացրու 9-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:

804-826թվականներ- Աշոտ (Մսակեր) Բագրատունի՝Հայոց իշխան:

826-851թվականներ-Բագարատ Բագրատունին՝Հայոց իշխան:

850-855թվական-Հակաարաբական աբստամբություն

862թվական-Աշոտ Բագրատունու ճանաչվելը՝Հայոց իշխանաց իշխանց

869թվական-Զաքարյան Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը, Աշոտ Բագրատունուն արքա հռչակելու մասին, որոշման ընդունում:

885թվական Օգոստի 26-Գևորք Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի Թագավոր Օձելը:

885-1045թվականներ-Հայաստանի Բագրատունյաց թագավորություն:

Թվարկիր Հայաստանի ինքնավարության վերականգնման պատճառները:

 

Գրավոր ներկայացրու 850-855թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը, հետևանքը:

Հայ ժողովրդի պայքարն անկախ պետականության վերականգման համար նոր փուլ թևակոխեց: 850թվականին Բագարատը Աշոտ Արծրունու հետ արաբ նվաճողներին դուրս քշեց Տարոնից: Իսկ արաբների մեկ այլ զորախումբ էլ ջախջախվեց Վասպուրականում: 851թվականին Հայաստան ներխուժած արաբական զորաբանակի հրամանատար Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձեռբակալեց Բագարատին և ուղարկեց խալիֆայություն:852թվականին խալիֆը հայ աբստամբների դեմ ուղարկեց իր մոտ ծառայության անցած Բուղա անունով մի թյուրք վարձկան քոչվոր ավազակապետի: Նա հայտնի էր իր դաժանությամբ: Թշնամու զորքը ապստակեց հայկական բնակավայրերը, բնակչության մի մասին կոտորեց կամ գերեվարեց: 853թվականին Բուղան մի շարք խայտառակ պարտություններ է կրում Արցախում: Հայ նշանավոր իշխան Եսայի Աբու-Մուսեն մոտ մեկ տարի անառիկ է պահում Քթիշ ամրոցը: Երկարատև կռիվներից հուսահատված՝արյունարբու Բուղան նրան առաջարկում է հանձնվել: Բուղան այս պարտություններից հետո՝855թվականին Հայաստանից հետ է կանչվում:

Ներկայացրու Սասնա ծռերից մի հատված, որտեղ արտացոլվել է հակաարաբական պայքարը/ռադիոնյութ կամ տեսաֆիլմ/:

?

Աղբյուրներ՝Հայոց պատմություն, 7-րդ դասարան դասագիրք, էջ 58-62, համացանց

Լրացուցիչ աշխատանք

«Սասունցի Դավիթ արձանի պատմությունը»

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականցնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։

1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։ Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել….

Թողնել մեկնաբանություն