Ճամբար · Առցանց ուսուցում · Ընդհանուր · ֆրանսերեն

Ինքնակրթություն/Ֆրանսերեն ֆիլմերի դիտում

Այս ուսումնական չորրոդ շրջանի ընթացքում որպես ինքնակրթություն դիտել եմ ֆրանսերեն ֆիլմեր, որպեսզի հարստացնեմ իմ բառապաշարը և փորձեմ հեշտությամբ հասկանալ: Ես դիտել եմ <<Les Choristes>> ֆիլմը, որը թարգմանաբար նշանակում է ՝ <<Երգչախումբը>>: Ֆիլմը առաջին անգամը չէ, որ դիտել եմ: Դիտել եմ մեր ֆրանսերեն լեզվի ընտրության գործունեության խմբի հետ ձմեռային ճամբարի ընթացքում, բայց քանի որ ֆիլմը շատ լավն էր և շատ հետաքրքիր, որոշեցի ևս դիտել այդ ֆիլմը մեծ հաճույքով: Ֆիլմը տղաների գիշերօթիկի մասին էր, որի ուսուցիչները խիստ էին: Տղաները չար են լինում, այդ խմբի ուսուցիչը տղաներին սարքում է երգիչներ և ստեղծում երգչախումբ և նրանք խմբակային երգչախմբով երգում են: Պեպինո անունով տղա կար, ով այդ տղաների միջից փոքր անդամն էր: Նրա ծնողները ասել են, որ կգան չորեքշաբթի և փոքրիկը գնում էր ամեն չորեքշաբթի ճաղերի մոտ սպասելու իր ծնողներին, բայց պարզվեց մի բան, որ նա ծնող չուներ: Մի օր տղաներից մեկը դպրոցում հրդեհ է գցում և այդ դպրոցը փակվում է: Ամեն մեկի մայրիկները գալիս էին վերցնելու իրենց երեխաներին, իսկ Պեպինո անունով փոքրիկը միայնակ է մնում: Նրանց ուսուցիչը գնում էր դեպի ավտոբուսը, որպեսզի գնա նոր աշխատանք փնտրի, այդ հրաշք փոքրիկը վազում էր դեպի ավտոբուսը, մոտենալով ուսուցչին խնդրում, որ ուսուցիչը իրեն էլ վերցնի և հենց այդպես էլ ստացվեց ՝ ուսուցիչը վերցրեց փոքրիկին և գնացին: Բացի այդ ես դիտել եմ բոլորիս հայտնի սպիտակաձյունիկի մուլտֆիլմը ՝ << Blanche-Neige et les sept nains  >>, ֆրանսերեն տարբերակով:

Թողնել մեկնաբանություն