Հանդիպումներ · Պատմություն (խորացված) · Ընդհանուր

Հասարակագիտական ստուգատեսի մեկնարկ

Մարտի 1-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկել է «Հասարակագիտական ամենամյա բաց ստուգատես»-ը։ 
Ստուգատեսը սկսեցինք կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հասարակագիտական զրույց-քննարկմամբ։ Տիար Բլեյանը նախ ողջունեց մեզ, որից հետո սկսեցինք զրույց-քննարկումը։ Տիար Բլեյանը առաջարկեց հավաքը սկսել հարցերով, հարցադրումներով, որ ավելի կենդանի շփում և երկխոսության մթնոլորտ ստեղծվի։ Քննարկում էինք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, ռուս-ուկրաինական և այլ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հարցեր, որոնք այսօր շատ արդիական են, մերօրյա են, ինչպես տիարն է ասում՝ «մեր աչքի առաջ են կատարվում»։ Հարցեր հնչեցին նաև այն մասին, թե ինչպես կարող է ռուս-ուկրաինական պատերազմը ազդել Հայաստանի տնտեսական վիճակի վրա։

Ամփոփելով միտքս՝ նշեմ, որ զրույց-քննարկումը շատ օգտակար էր, հետաքրքիր և, ըստ իս, այն հասարակագիտական ստուգատեսի համար լավագույն սկիզբ էր։

Թողնել մեկնաբանություն