Հանդիպումներ · Պատմություն (խորացված) · Ընդհանուր

Կլոր սեղան-քննարկում․ԵՊՀ-կրթահամալիր 

Մայիսի 24-ին Ավագ դպրոցի կենտրոնական ընթերցասրահում ունեցանք կլոր սեղան-քննարկում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների և նույն ֆակուլտետի դասախոսների մասնակցությամբ։ Քննարկման թեման էր՝ «ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ»։ Մինչ քննարկումը, պատմության ընտրությամբ դասընթացի պարապմունքի ընթացքում կատարել էինք նախապատրաստական-հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունները: Քննարկմանը ներկա էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Ղանալանյանը։ Նրա հետ քննարկում էինք, թե ինչ է իրենից ներկայացնում պատմությունը, ինչ է ուսումնասիրում այն և, առհասարակ, ինչու ենք ուսումնասիրում պատմություն։ Քննարկման ընթացքում, կարելի է ասել, նաև վերհիշում էինք մեր ունեցած գիտելիքները «Պատմություն» առարկայից։ 
Այնուհետև զեկույցներով հանդես եկան ուսանողները՝ ներկայացնելով հայ-վրացական, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։
Իսկ վերջում ամփոփիչ խոսքով և հետագա հանդիպումների գաղափար-առաջարկներով հանդես ակավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Քրիստինե Կարապետյանը, իսկ կլոր սեղանը ամփոփեց համակարգող ընկեր Վարդանը։

Այսքանով ամփոփեմ խոսքս՝ նշելով, որ քննարկումը բավականին հետաքրքիր և օգտակար էր։

Թողնել մեկնաբանություն